Քաղաքական 

Գերմանիայում 1 մլրդ դոլար արժողության 4,5 տոննա կոկաին է առգրավվել

Գերմանական Համբուրգ քաղաքի նավահանգստում ոստիկանությունը 4.5 տոննա կոկաին է առգրավել, որը գնահատվել է մոտ 1 մլրդ դոլար։ Այդ մասին հայտնում է Guardian թերթը։

Համբուրգի մաքսային ծառայության ներկայացուցչի խոսքով՝ թմրանյութով բարձված կոնտեյները 2 շաբաթ առաջ ժամանել էր ուրուգվայական Մոնտեվիդեո քաղաքի նավահանգւստից։ Բեռը պետք է ուղարկվեր բելգիական Անտվերպենի նավահանգիստ։

Սկզբում փոխադրողները նշել էին, որ կոնտեյների ներսում սոյա է, սակայն հայտնաբերվել է 221 ճամպրուկ՝ 4200 փաթեթեներով, որոնցում էլ կոկաին էր։ Սա Գերմանիայի պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր մաքսանենգությունն է։ Թմրանյութը ոչնչացվել է։

Նույն շարքից