Գերմանիան 2014-ի արդյունքներով 2-րդ անգամ անընդմեջ գլխավորել է ՄԱԿ-ի՝ 44 բարենպաստ երկրների ցուցակը՝ ապաստան ստանալ ցանկացողների թվով, գրում է Deutsche Welle-ն։
Մեկ տարվա ընթացքում գերմանական գերատեսչություններին է դիմել մոտ 173.000 մարդ, ովքեր փախստականի կարգավիճակ են հայցում։ Դրանից էլ մեկ տարի առաջ նման դիմումների քանակը Գերմանիայում հասել էր 110.000-ի։
ՄԱԿ-ի ցուցակում Գերմանիային հաջորդում են ԱՄՆ-ն (121.000 դիմում), Թուրքիան (88.000 դիմում), Շվեդիան (75.000 դիմում) և Իտալիան (64.000 դիմում)։
Ընդհանուր առմամբ, 2014-ին աշխարհում գրանցվել է քաղաքական ապաստան տրամադրելու փաստաթղթերի ներկայացման մոտ 866.000 դեպք։ 2013-ին այդ թիվը 597.000 էր։
Փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների թվում ամենամեծ թիվն են կազմում Սիրիայի բնակիչները։ Այդ երկրի քաղաքացիներից ստացվել է մոտ 150.000 միջնորդություն։ Այնուհետև հաջորդում են Աֆղանստանը (69.000), Սերբիան և Կոսովոն (միասին՝ 56.000) և Էրիթրեան (48.000)։