Քաղաքական Միջազգային 

Գերմանիան ուզում է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ անդամ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կոչ է արել 2019-20 թվականներին Գերմանիային տեղ հատկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ նշելով, որ Բեռլինը պատրաստ է ավելի լուրջ պատասխանատվություն ստանձնել:

Մասը հայտարարել է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ հակամարտություններ կան՝  հիշեցնելով, որ Գերմանիան ՄԱԿ-ում երկրորդ դոնորն է և երկրորդը խաղաղապահների թվով:

Նշենք, որ միայն 2017 թվականին Գերմանիան ՄԱԿ-ի բյուջեն հարստացրել է 3,4 միլիարդ եվրոյով, իսկ խաղաղապահ առաքելություններին մասնակցել է 1300 խաղաղապահով:

Հավելենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի 5 մշտական անդամ՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա: Բացի դրանից կան 10 ոչ մշտական անդամներ, որոնցից 5-ը աշխարհագրական սկզբունքով 2 տարի ժամկետով ընտրվում են որպես խորհրդի ոչ մշտական անդամ:

 

Նույն շարքից