Կանադական Վաթերլոո համալսարանի գիտնականները պարզել են, որ կնոջ մարմինը կարողանում է թթվածինն ավելի արագ մշակել, քան՝ տղամարդու մարմինը: Գիտնականների պնդմամբ, դա թույլ է տալիս թուլացնել ծանրաբեռնվածությունը օրգանիզմի բջիջների վրա, ինչի շնորհիվ կանայք ավելի դիմացկուն են դառնում աէրոբիկ ծանրաբեռնվածության ժամանակ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք 30 տոկոսով գերազանցում են տղամարդկանց թթվածնի մշակման հարցում: Իսկ ուսումնասիրությունը կատարելու համար ընտվել են նույն տարիքի և քաշի կանանց ու տղամարդկանց:
Գիտնական Թոմաս Բելտրամեի խոսքերով, այս հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում գոյություն ունեցող այն պնդումները, թե տղամարդու մարմինն ավելի ատլետիկ է: