Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ռեյտինգային ցուցակով չի առաջադրվելու: Այս մասին նախարարի պաշտոնակատարը հայտարարեց այսօր` նոյեմբերի 7-ին` խոսելով արտահերթ ընտրությունների մասին:
Լրագրողների հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ ցուցակում ևս չի լինելու, ինքը կուսակցական չէ և ընտրություններին չի մասնակցելու: Առաջարկներ ևս չեն եղել:
Հիշեցնենք, որ Գևորգյանը փոխարինեց ՀՅԴ-ական նախարար Արթուր Խաչատրյանին: