Հասարակություն 

Գողացվել է 130.000 եվրո արժողությամբ օծանելիքով երկու բեռնատար

Ֆրանսիայում անհայտ անձինք լոգիստիկ կենտրոնից առևանգել են հայտնի ապրանքանիշների օծանելիքների տուփերով երկու բեռնատար, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով RTL ռադիոկայանին:

 

Նշվում է, որ անհայտ անձինք առևանգել են ընկերության աշխատակիցներից մեկին, օծանելիքով բեռնատարները և թաքնվել հանցագործության վայրից:

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարորդին ազատ են արձակել: Մոտ ժամանակներս նա կհարցաքննվի քննիչների կողմից:

 

Նախնական տվյալներով՝ գողացված բեռի արժեքը կարող է կազմել 130 հազար եվրո:

Նույն շարքից