Հասարակություն 

Գոռը թիվ 63 երթուղային ավտոբուսում գողացել էր Լիանայի դրամապանակը

Հուլիսի 12-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 18 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 1997 թ. ծնված Լիանա Վ.-ի դրամապանակը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից