Գվատեմալայի Ուեուոթենանգո դեպարտամենտում զինվորականների տեղափոխող ռազմական ուղղաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գվատեմալայի ՊՆ-ին։
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել լեռներում։ Նախնական տվյալով՝ ավիավթարի զոհ է դարձել գվատեմալացի առնվազն հինգ զինծառայող, այդ թվում՝ Գվատեմալայի ԶՈՒ շտաբի պետ Ռուդի Օրտիսը։
Ըստ փրկարարների՝ օդանավում ութ մարդ է եղել։
Ավիավթարի պատճառները ճշտվում են։