Հասարակություն 

Գվինեթ Փելթրոուն կփորձի մեկ շաբաթ ապրել օրական 1,38 դոլարով

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն կփորձի մեկ շաբաթ ապրել օրական 1,38 դոլարով, գրում է ՌԻԱ Նովոստին։



Այս շաբաթ դերասանուհին հայտարարել է, որ որոշել է մեկ շաբաթ ապրել` սնունդ գնելով միայն մթերային կտրոններով, հաղորդում է New York Daily News թերթը։ Չունևոր քաղաքացիներին հատկացվող կտրոնների գումարը կազմում է շաբաթական 29 դոլար (յուրաքանչյուր ուտելը` 1,38 դոլար)։



Այս գումարով Փելթրոուն գնել է մեկ տուփ դարչնագույն բրինձ, լոբի, ձու և բանջարեղեն։ Դերասանուհին ցանկացել է ցույց տալ, թե որքան քիչ մթերք կարող են գնել կարիքավոր ընտանիքները մթերքի համար նախատեսված կտրոններով։



Դերասանուհին մասնակցում է ակցիային, որի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ 2013թ.–ից պարենային ծրագրի ֆինանսավորումը կրկնակի կրճատվել է։

Նույն շարքից