Տեսանյութեր Հասարակություն 

Գրազ է եկել ընկերոջ հետ և ուղղաթիռից ցած նետել «Gelandwagen»-ը /Տեսանյութ/

Երկու ռուսաստանցիներ Կարելիայի Պեսկի օդանավակայանում ուղղաթիռից ավտոմեքենա են նետել: Այս մասին հայտնում է Լենտան։

Միջադեպի մասնակիցները Մոսկվայի երկու բնակիչներ են: Արարքի պատճառը եղել է խոշոր գործարքի շուրջ տղամարդկանց միջև գրազը: Ըստ գրազի՝ պարտվողը պետք է նետեր իր ավտոմեքենան, ինչն էլ արել է տղամարդկանցից մեկը:

Հրապարակման համաձայն, տղամարդիկ 20 րոպեանոց թռիչքի համար վճարել են 250 հազար ռուբլի: 1995 թվականի «Mercedes Gelandwagen» մակնիշի ավտոմեքենան ուղղաթիռին կցվել է մալուխով, այնուհետև ընկել մոտ 300 մետր բարձրությունից: Ավտոմքենայի մոտավոր արժեքը գնահատվում է մեկ միլիոն ռուբլի:

Օդանավակայանի աշխատակիցները դեպքն անվանել են «աննախադեպ իրադարձություն»:

Նույն շարքից