Հայաստան 

ԳՐԵԿՈ-ն ողջունել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձեռնարկած ջանքերը

Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում՝ ՀՀ օրենսդրության բարելավման ուղղությամբ տարված աշխատանքների շրջանակներում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանը:

Վերջինս նշել է, որ Հայատանի Հանրապետության վերաբերյալ վերջին զեկույցով ԳՐԵԿՈ-ն արձանագրել է, որ Հայաստանը կատարել է ստանձնած բորոր 19 պարտավորությունները, ինչի կապակցությամբ ԳՐԵԿՈ-ն ողջունել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձեռնարկած ջանքերը և շնորհավորել իրականացրած էական բարեփոխումների համար:

Նույն շարքից