«Բոլորս էլ Գրետա մայրիկ ենք ասել»,-այսօր՝ մայիսի 21-ին, Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներից հետ զրուցելիս ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ Գրետա մայրիկը միշտ որպես ծնող խորհուրդներ է տվել, համախմբան կոչեր արել:
Հարցին, թե եղել է արդյո՞ք, որ Գրետա մայրիկը ետ պահի Վազգեն Սարգսյանին պայքարից, Միքայելյանը նշեց, որ միշտ հակառակն է եղել. «Նա միշտ ասում եր, եթե իմ երեխան չգնա, ո՞վ պետք է գնա: Նա հպարտանում էր, Գրետա մայրիկը մեծ կին էր: Գրետա մայրիկը նաև իմ մայրիկն է»: