Հասարակություն 

Գրոհայիններըը 300-ական դոլար են պահանջում քաղաքացիներից Հալեպը լքելու դիմաց

Հալեպում գրոհայինները մտադիր են 300-ական ԱՄՆ դոլար ստանալ բնակիչներից, ովքեր ցանկանում են հումանիտար միջանցքներով լքել քաղաքը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ջեյշ-ալ-Ֆաթհ» խմբավորման գերագույն ռազմական խորհրդի տարածած հայտարարությանը:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ թույլ է տրվելու քաղաքը լքել 14-55 տարեկան բնակիչներին:

Ինչ վերաբերում է պահանջվող գումարին, ապա գրոհայինները պնդում են, որ միջոցներն անհրաժեշտ են իրենց եղբայրներին աջակցելու համար:

Հավելենք, որ Հալեպը լքելու համար գոյություն ունի 8 հումանիտար միջանցք:

Նույն շարքից