Reuters-ը գրում է, որ Լիբիայում գրոհայինները գրավել են երկրի ազգային նավթային ընկերությանը (NOC), պատկանող հանքավայրը:
«Անհայտ գրոհայինները երեկ երեկոյան ներխուժել են Mabrook հանքավայր»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Մուհամմեդ Ալ Հարարին։
Նավթի հանքավայրը գտնվում է NOC եւ ֆրանսիական Total ընկերությունների տնօրինության տակ։ Հանքավայրում աշխատանքները դադարեցվել էին այն բանից հետո, երբ զինված բախումների պատճառով փակվել էր Էս Սիդեր նավթային նավահանգիստը։