Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Պալմիրայի հին հուշարձանների պահապանին:
Միջազգային ԶԼՄ-երի հաղորդմամբ՝ 82-ամյա հնէաբան Հալեդ Ասադը գերի էր ընկել քաղաքի գրավման ժամանակ:
Իսլամիստները նրան գլխատել են և մարմինը կախել Պալմիրայի կենտրոնի հնագույն սյունից: