Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում վերականգնվել է ջրամատակարարումը: Այս մասին հաղորդել են լիբանանյան լրատվամիջոցները, նշելով, որ Բարադա գետից քաղաքը սնուցող ջրամբարը կրկին գործում է: Ջրամատակարարման վերականգնմանը նպաստել է սիրիական կառավարական ուժերի ու իսլամականների միջեւ հաստատված հրադադարը:
Հիշեցնենք, որ գրոհայինները դադարեցրել են Սիրիայի մայրաքաղաքի խմելու ջրի մատակարարումները:
Քաղաքի բնակչության ջրամատակարարումը իրականացվում էր պահուստների հաշվին:
Դամասկոսի կոմունալ ծառայության տվյալներով, պահուստների միջոցով կոմպեսացվում էր բնակչության 40 տոկոսի խմելու ջրի պահանջը: