Հասարակություն 

Դանիան 100 միլիոն եվրո կհատկացնի միգրանտների խնդիրների կարգավորման համար

Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաեվրոպական ջանքերի շրջանակում Դանիան ընթացիկ ու գալիք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 100 մլն եվրո է հատկացնելու: Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Լարս Լեքքե Ռասմուսենը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը վկայակոչելով Reuters-ը:

Նա ճշգրտել է, որ այդ միջոցների մի մասը ծախսվելու է Արտաքին սահմանների անվտանգության հարցերով ԵՄ գործակալության (Frontex) գործունեությանն աջակցելու նպատակով: Մոտ ապագայում գործակալության լիազորությունները կարող են զգալիորեն ընդլայնվել: Մասնավորապես Ֆրանսիան ու Գերմանիան կողմ են արտահայտվում, որ այդ կազմակերպությանը տրամադրվի իրավունք՝ հայրենիք վերադարձնել տնտեսական միգրանտներին, որոնք ԵՄ –ում ապաստան ստանալու իրավունք չունեն, նաեւ որ գործակալության աշխատակիցներին զենք տրվի:

ԵՄ՞՞ խորհուրդը նաեւ որոշում է կայացրել ՝ արագ արձագանքման ու ԵՄ սահմանների լարվածությունը կարգավորելու նպատակով կազմակերպության անդամ պետությունների հետ Frontex -ի ակտիվ համագործակցության խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ինտեգրման ու ներգաղթի հարցերով նախարար Ինգեր Սթեյբերգը հայտարարել է, որ Դանիան պատրաստ է լրացուցիչ 1000 փախստական ընդունել այն պայմանով, որ ԵՄ –ն միասնական դիրքորոշման հանգի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում: Ընդ որում նա շեշտել է, որ Կոպենհագենը առաջվա պես դեմ է ԵՄ երկրների միջեւ փախստականների պարտադիր բաշխման որեւէ մեխանիզմի ընդունմանը:

Նույն շարքից