Եթե սա եթեր չգնա իմ ձեռքից չեք պրծնելու: Դավիթ Սանասարյանի գործողությունները վերցրեք հսկողության տակ: Այդ անձնավորության գործողությունները վերցրեք ձեր բարձրագույն հսկողության տակ ի սեր Աստծո: Սա փոխանցեք գլխավոր դատախազին: Այսօր՝ մարտի 22-ին, գլխավոր դատախազությունում դատախազության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բողոքի ակցիա անող ուրցաձորցիներից մեկը:
Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ ամբողջ խոսակցությունն է փոխանցվելու Գլխավոր դատախազին:
Դատախազության ներկայացուցիչն իր հերթին նշեց, որ եթե կան կոնկրետ փաստեր, պետք է փաստերով խոսել: Ակցիայի մասնակիցը նշեց, որ դա իր համոզմունքն է, փաստեր չունի:
Ակցիայի մասնկիցների մոտ հարցեր կան կուտակված Սանասարյանի քայլերի մասով և նրանք չեն կարողանում հասկանալ վերջինիս պահվածքը: