Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին.տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքները` ի նպաստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը: