Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է դատախազների վարձատրության պաշտոնական դրույքաչափերում փոփոխություններ կատարելուն:
«Դատախազների վարձատրության պաշտոնական դրույքաչափում անհամաչափություն կա` թե' դատական համակարգի ղեկավար կազմի հետ համադրությամբ, թե' դատախազների պաշտոնական սանդղակի հետ կապված, թե' այլ իրավապահ մարմինների, մասնավորապես` քննչական կոմիտեի ու քննչական ծառայության աշխատակիցների հետ համադրությամբ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է վերացնել այս անհամապատասխանությունը և սահմանել այլ դրույքաչափ»,- ասաց նախարարը: