Ամերիկահայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետների վարկանիշը «Հետազոտական հոդվածներ տնտեսագիտության վերաբերյալ» առցանց նախագծի համաձայն:
Վարկանիշը կազմվել է 2223 տնտեսագետների տվյալների վերլուծության հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել նրանց աշխատանքները վերջին 10 տարում, հետազոտությունները տնտեսագիտության ոլորտում, մեջբերումների ինդեքսն ու ազդեցիկությունը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: