Մենք պետք է շարժվենք այն ճանապարհով, որով կունենանք խորհրդարան, որը կարտացոլի իրական քաղաքական դաշտը և միտված կլինի ապագայի զարգացմանը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հեո հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ Երևանի ավագանու ընտրություններն արդեն արտացոլում են քաղաքական դաշտը, Բաղդասարյանը խնդրեց մեկը մյուսի հետ չշփոթել. «Այս ոգևորության, էյֆորիայի պայմաններում ընտրություններն չեն կազմակերպում: Պետք է որոշակի ժամանակ տրվի, որպեսզի քաղաքական ուժերը նախապատրաստվեն, իսկ վարչապետը կարողանա աշխատել, որպեսզի հանրությունը կարողանա ընտրություն կատարել»:
Բաղդասարյանը նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպմանը պայմանավորվել են հետագա քայլերի մասով, այլ պայմանավորվածություն չի եղել:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտնեց, որ բովանդակայն առաջարկություններ չեն արվել:
Հարցին, թե ինչու Հանրապետականը համաձայն չէ արտահերթ խորհրդարանական ընտրութուններ անցկացնելուն, ինչի մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, Բաղդասարյանը ցանկություն հայտնեց, որ դա մնա իր ու Փաշինյանի գաղտնիքը, որովհետև քննարկումները դեռ չեն ավարտվել:
Ժամկետների մասով Բաղդասարյանը խնդրեց չխոսել, որովհտեև միանձնյա որոշում չի կարող կայացնել և կարծիք չի հայտնելու:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ բանակցություների արդյունքների մասին գործադիր մարմնի նիստի ժամանակ կհայտնի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: