«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի մահվան 7-րդ տարելիցին։
Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից։ Արմեն Կանևսկոյը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, և նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություններ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երևանում գտնվող նրա գերեզմանին։
Նախնական տեղեկություններով՝ այս տարի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաև Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին)։ Ռուսաստանից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաև եվրոպական երկրներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում