Հասարակություն 

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջագային օրն է

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը ևս միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Սակայն հաշմանդամների խնդիրներով զբաղվող մի շարք ՀԿ-ներ դեռևս շարունակում են բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Աշխարհում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 650 միլիոն մարդ, Հայաստանում` 177 հազար: 

Նույն շարքից