«Առավոտ» թերթը գրում է. ««Ագաթանգեղոսի փողոցի հերթական ասֆալտապատումը, կարծես, այս անգամ էլ է ավարտվել: Սակայն ճանապարհային ոստիկանությունը դեռ ՝ այդ կարճ հատվածում տրանսպորտային երթևեկությունը կարգավորող, անգամ հետիոտների համար անցումների նշագծումներով չի զբաղվում: Դրա փոխարեն «Փարկինգ սիթի սերվիսը», որին տրվել է մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի վայրերի ընտրությունը և իրավունքը, ինչպես ասում են, դեռ ասֆալտը չսառած՝ կարմիր կետագծերով արդեն նշել է իր տարածքները»։
Դեռ ասֆալտը չսառած՝ «Փարկինգ սիթի սերվիսը» կարմիր կետագծերով արդեն նշել է իր տարածքները. «Առավոտ»