Հայաստան 

Դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Իսպանիայի սենատի նախագահի հետ

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Իսպանիայի սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ: Ողջունելով դեսպանին` սենատի նախագահը կարևորել է հայ-իսպանական հարաբերությունների, մասնավորապես, դրանց խորհրդարանական բաղադրիչի զարգացման կարևորությունը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ կապերի խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ` այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:

 

Սենատի նախագահի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրել է ՀՀ քաղաքական և տնտեսական իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: 

Նույն շարքից