Օգոստոսի 2-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում։ Գյուղի բնակիչ, 1954 թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակահարվել է և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է Ցայգը:
Ուժեղ անձրևի ժամանակ Վ․ Մ․-ը համագյուղացի Գևորգ Սահակյանի հետ փորձել են պատսպարվել գյուղի տարածքում գտնվող հին կառույցներից մեկում։ Գևորգ Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։
Համագյուղացիները գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։