Հասարակություն 

Դժբախտ պատահար` Ռուսաստանում․ Կինն իր հետ խեղդել է երկու երեխայի

Կամչատկայի բնակիչը կասկածվում է Վիլյուշինսկի Կրաշենիննիկովի ծովում երկու երեխայի խեղդելու մեջ: Այս մասին հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում, փոխանցում է Լենտան։

Ըստ քննիչների, 27-ամյա մի կինը խեղդել է 1,5 ամսական և 5 տարեկան երկու երեխայի: Ականատեսների վկայությամբ, կինը երեխաներին կապել է իրեն և նետվել ջուրը: Ոստիկանության աշխատակիցները դուրս են բերել կնոջը և երեխաներին, սակայն 1,5 ամսական երեխան արդեն մահացած է եղել, 5 տարեկան երեխան մահացել է հիվանդանոցում, իսկ կինը փրկվել է։

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» ենթակետերով («Երկու անչափահասների սպանություն»):

Որոշվում է կասկածյալի կալանքի հարցը:

Նույն շարքից