Հասարակություն 

Դինոզավրերի նոր տեսակին անվանել են «Պինոկիո Ռեքս»

Ոչ շատ վաղուց չինական շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է դինոզավրերի նոր տեսակի կմախք, գրում է BBC-ն:



Հայտնաբերված հսկան մոտավորապես 9մ երկարություն ունի և տիրանոզավրերի «եղբայրն» է: Ճափսերով այն զիջում է «եղբայրներին», բայց նրա քիթը երեք անգամ ավելի երկար է, որը նրան հնարավորություն է տվել որսի գնալ հատուկ մարտավարությամբ:

 

Դինոզավրի կմախքը, որին իր երկար քթի պատճառով անվանել են «Պինոկիո Ռեքս», ուսումնասիրության ենթարկվեց Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականների կողմից:


66 մլն տարեկան գիշատչի իրական անունը Qianzhousaurus sinensis է:


Գիտնականները նշում են՝ «Պինոկիոն» շատ է տարբերովում մյուս դինոզավրերից և որոշ չափով էլ տարօրինակ տեսք ուներ, չնայած դրանից նրա վտանգավորությունը չի նվազում:

 

Նույն շարքից