Հասարակություն 

Ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը ժամանել է Կուբա

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Կուբա:

Սա ամերիկացիների առաջին պաշտոնական այցն 2014թ.-ի դեկտեմբերի 17-ից հետո, երբ Օբաման հայտարարել էր երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին:

Սենատոր Պատրիկ Լիհին հայտնել է, որ նախկինում պատվիրակության անդամները եղել են Կուբայում, եւ իրենք կողմ են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ԱՄՆ նախագահի որոշմանը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերին հեռուստատեսությամբ ելույթի ընթացքում Բարաք Օբաման հայտարարել էր Կուբայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին:

Դիվանագիտական հարաբերություններն երկու երկրների միջեւ խզվել էին 1961թ-ից, երբ Կուբայական հեղափոխությունից հետո ազգայնացվեցին ամերիկյան ընկերություններն, իսկ իր հերթին ԱՄՆ-ը առեւտրական Էմբարգո սահմանեց Կուբայի նկատմամբ:

 

 

 

Նույն շարքից