Միջազգային Քաղաքական 

Դոնալդ Թրամպ. Եթե Գերմանիան չփրկի Հունաստանին, ապա ՝Պուտինը կօգնի

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Միացյալ նահանգներն իր խնդիրների պատճառով Հունաստանի ճակատագրի հարցը թողել է Գերմանիային: Նման կարծիք է հայտնել ամերիկյան միլիարդատեր ու ԱՄՆ նախագահի թեքնածու Դոնալդ Թրամպը, նշելով, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի Հունաստանի գործերին:

Նրա խոսքերով, անձամբ ինքը չէր միջամտի հունական ճգնաժամին, քանի որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է նախ լուծել սեփական առաջնային խնդիրները:

Նրա համոզմամբ Եվրոն ստեղծվեց, որպեսզի հակակշիռ դառնա դոլարին, ուստի, եթե Գերմանիան չփրկի հույներին, ապա Պուտինը կգտնի միջոցներ Աթենքին օժանդակելու համար:

 

Նույն շարքից