Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, նախընտրական արշավում իր մրցակից սենատոր Լինդսի Գրեմին ելույթի ժամանակ անվանել է «հիմար» և հրապարակել նրա անձնական հեռախոսահամարը։
Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ Թրամփը պատմել է, որ մի քանի տարի առաջ Գրեմը զանգահարել է իրեն և խնդրել նշել իր անունը Fox News-ի եթերում դրական առումով և դրա համար թողել է իր հեռախոսահամարը։
Թրամփը հրապարակել է նրա հեռախոսահամարը և առաջարկել հավաքվածներին զանգահարել Գրեմին։