Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը նամակ է ստացել Կիմ Չեն Ընից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել է, որ նամակ է ստացել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընից, որում առաջարկվել է հանդիպել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի զորավարժությունների ավարտից հետո:

Թրամփն ասել է, որ Կիմը նամակում «ներողություն» է խնդրել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման համար: Նա նաև հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ն կհրաժարվի իր միջուկային ծրագրից և կդառնա աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը:

Նույն շարքից