Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը ցանկանում է ընդհանուր լեզու գտնել Վլադիմիր Պուտինի հետ

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով ցանկանում է մասնակցել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին, նշել է, որ կարող է համոզել ռուսական իշխանություններին՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Корреспондент-ը։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ նա կկարողանար ընդհանուր լեզու գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բացի այդ, Թրամփը վստահեցրել է, որ եթե լիներ Սպիտակ տան ղեկավար, ապա Ռուսաստանը երբեք չէր պահի իր մոտ Սնոուդենի նման մեկին, այլ անմիջապես կհանձներ ամերիկյան կողմին։

Նույն շարքից