Հասարակություն 

Դոնբասի հակամարտության ընթացքում 500 երեխա անհետ կորել է

Դոնբասի հակամարտության ընթացքում ռազմական գործողությունների ժամանակահատվածում Ուկրաինայի ՆԳ նախարարությունը ստացել է երեխաների անհայտ կորելու շուրջ 525 դիմում: Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, նրանց մեծ մասը կորել է Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններում:
Կորած 525 երեխաների 189-ի տարիքը չի գերազանցում 14-ը: Կորած երեխաների փաստի առթիվ իրավապահները քրեական գործեր են սկսել:

Ներկա դրությամբ Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններում հետախուզման մեջ է գտնվում 25 երեխա:
Հիշեցնենք, որ հակամարտության սկզբից Դոնբասում հետախուզում է հայտարարվել շուրջ 1381 մարդու նկատմամբ, որոնցից 455-ի գտնվելու վայրն արդեն պարզվել է: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 204 քաղաքացիներ առեւանգվել են անօրինական զինված խմբավորումների ու զինյալների կողմից:

Նույն շարքից