Հասարակություն 

Դոնբասում զոհվել է 7 հազար խաղաղ բնակիչ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մոտ 1,7 ուկրաինացի զինծառայողներ ու 7 հազար խաղաղ բնակիչներ զոհվել են Դոնբասում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիյը, նշելով, որ ուկրաինական ճգնաժամի հետեւանքով տնտեսական կորուստներ են կրում բոլորը, այդ թվում՝ Արեւմուտքը, սակայն հիմնական հարվածն իր վրա կրում է ուկրաինական ազգը, որ արդեն տվել է մոտ 9 հազար զոհ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր Դոնբասու հատուկ օպերացիայի իրականացման ընթացքում զոհվել էր 1,8 հազար զինծառայող:

Նույն շարքից