ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը հայտարարել է, որ առաքելության աշխատակիցները ապրիլի վերջից Ուկրաինայի արևելքում արձանագրում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճ:
Հուգը նաև տեղեկացրել է ծանր զինատեսակների կիրառման դեպքերի թվի ավելացում:
«Մենք դարձյալ արձանագրում ենք խաղաղ բնակչության շրջանում վիրավորների ու զոհերի մեծ թիվ»,-նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը: