Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արդյունաբերության նախարար Եվգենի Լավրովը հայտնել է, որ ԴժՀ-ն մտադիր է ածուխ արտահանել Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի երկրներ:
«Հյուսիսային Աֆրիկայի ու մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում արդյունաբերական գործարանները կառուցվել են ԽՍՀՄ-ի օժանդակությամբ ու տեխնոլոգիայով ու գործում են ածխի բազայի հիմքում: Ուստի շատ կարճ ժամանակում տվյալ երկրների հետ բանակցություններ կիրականացվեն Դոնբասի ածխի արտահանման համար»,- ընդգծել է Լավրովը:
Նրա խոսքերով, Դոնեցկի իշխանությունները բանակցություններ են սկսել Իրանի հետ, որը միջազգային էմբարգոյի պայմաններում զգում է ածխի անհրաժեշտությունը: Նախատեսվում է Իրան ածխի արտահանումն իրականացնել Տագանրոգի նավահանգստով: