Լենինի հրապարակում հավաքված Դոնեցկի բնակիչները խանդավառությամբ են դիմավորել մի քանի բեռնատարներով ժամանած «Արևելք» գումարտակի զինվորներին:
Ցուցարարները բղավում էին «Փառք հերոսներին» և ծափահարում էին:
Զինվորների թվում էին նաև ոչ սլավոնական արտաքինով մարդիկ, բայց ուկրաինացիների խանդավառությունը դրանից չէր պակասում:
Միաժամանակ, «Օպլոտ» շարժման մասնակիցները հսկողության տակ են վերցրել Ռենատ Ախմետովի նստավայրը:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության «վարչապետը» հայտնել է, որ Ախմետովին համարում է «Դոնբասի նվիրյալ» և բանակցություններ է վարում «նրա մտերիմ մարդկանց» հետ: