Ինչպես արդեն հայտնել ենք, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն անցկացնում է երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որը մեկնարկել է Մոսկվա կինոթատրոնի մոտից:
Ակցիայի մասնակից երիտասարդներին քիչ առաջ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հորդորեց նրանց ազատել փողոցը և չխանգարել քաղաքացիների ազատ տեղաշարժը:
«Դուք նոր տեխնոլոգիա եք կիրառում՝ սադրելով բախում: Խնդրում եմ վեր կացեք, հակառակ դեպքում ես ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք ունեմ և կիրացնեմ իմ իրավունքը: Ներողություն այդ բառի համար, բայց դուք արդեն լկտիանում եք: Քաղաքացիներն արդեն փնովում են ձեզ: Լրջացեք»,-դիմելով ակցիայի մասնակից երիտասարդներին ասաց նա:
Փոխոստիկանապետի հայտարարությունից հետո երիտասարդները որոշեցին վեր կենալ ու շարունակել երթը: