Ողջամտության հոգեվարքը:
Շատ հետաքրքիր է քաղաքական կյանքը։ Երևանի ավագանու երեք անդամից բաղկացած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փորձում է վերահսկել Երևանի քաղաքապետի, նրա վարչակազմի և նրա քաղաքական հենարան` 57 հոգանոց իշխանության խմբակցությանը՝ բացահայտելով ակնհայտ կոռուպցիոն և այլ ոչ իրավաչափ գործարքներ։
Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Իշխանությանը սատարող և քծնող մի շարք դեմքեր քննադատում են ընդդիմությանը և պահանջում 3 հոգանոց ընդդիմադիր խմբակցության հրաժարականը։ Պահանջում են, որովհետև ուզում են անվերահսկելի լինել, որ կարողանան շարունակել իրենց, մեղմ ասած, կասկածելի ու ստվերային գործարքները։
Նոր քաղաքական մշակու՞յթ, թե՞...
Դուք երևի լավ չեք հասկանում թե մեր ժողովուրդն ինչ մեծ հույսեր է կապել այսօրվա իշխանությունների հետ:
ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան