108 գիտնական այսօր դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Դրամաշնորհները տրամադրում է 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ-ANSEF):
Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 174 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 30-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են, 15-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2014-ին 5, իսկ այս տարի՝ 2 լրացուցիչ դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին:

Անցած 15 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են մոտ 1800 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 372 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1438 գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1,86 մլն դոլար: