Մոլորակի ամենացանկալի տղամարդկանցից մեկը` Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, Հումորի միջազգային օրվան ընդառաջ մասնակցել է զվարճալի մի նախագծի:
Ինչպես նշում է elle.ru-ն, Բեքհեմն ու նրա ընկեր Ջեյմս Կորդենը նկարահանել են հումորային տեսանյութ, որը հիշեցնում է Calvin Klein-ի ներքնազգեստի գովազդը:
Տեսանյութը զվարճալի է նրանով, որ դրանում Բեքհեմն ի ցույց է դնում իր անթերի, մկանուտ մարմինը, մինչդեռ կատարյալ կազմվածքից հեռու Կորդենը զվարճալի հնարքներ է անում:


