Հասարակություն 

Դևիդ Կոպերֆիլդին մեղադրում են 17-ամյա աղջկա բռնաբարության մեջ

Ամերիկացի մոդել Բրիթնի Լյուս աշխարհահռչակ աճպարար Դևիդ Կոպերֆիլդին մեղադրում  է բռնաբարության մեջ:

Դեպքը, մոդելի խոսքերով, տեղի է ունեցել 1988 թվականին, երբ ինքը 17 տարեկան  է եղել, գրում է The Wrap-ը:

Լյուստ պատմել է, որ Կոպերֆիլդի հետ ծանոթացել է Ճապոնիայում գեղեցկության մարցույթի ժամանակ, դրանից հետո մի օր վերջինս շոուներից մեկից հետո ինչ-որ բանով թունավորել է իրեն, ինչից հետո ինքը կորցրել է գիտակցությունը և աճպարարն գտվել է առիթից:

Մոդելի խոսքերով, 2007 թվականին դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը, սակայն այն ժամանակ գործը փակվել է:

Աճպարարը չի ընդունում մեղադրանքը և խորհուրդ է տալիս հասարակությանը չհավատալ Լյուսին:

Նույն շարքից