Պաշտոնապես արձակուրդում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը օրերս ցնցել է Անգլիայի հասարակությանը, գրում է The Daily Mail-ը:
Վարչապետը Պորտուգալիա է մեկնել բրիտանական EasyJet ինքնաթիռով և թռել էկոնոմ դասով, իսկ16-ամյա մի աղջնակ Քեմերոնի ֆոնին նկարած սելֆին տեղադրել է Twitter-ի իր էջում:
Նշվում է, որ վարչապետը մեկնում էր Պորտուգալիայի Ալգարվե քաղաք` այնտեղ իր ընտանիքին միանալու համար:


