Քաղաքական 

ԵԱՀԿ հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի է անցել: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Այգեպար ու սահմանակից ադրբեջանական Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ:


450 մետր հեռավորության վրա ԵԱՀԿ դիտարկմանը մասնակցող խմբերի միջև տեսողական կապ է հաստատվել: Դիտարկումն սկսվել է ժամը 11:54-ին, ավարտվել՝ ժամը 11:59-ին:


Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն:


Սակայն Շամշադինի շրջանի հայկական գյուղերի բնակիչները ԵԱՀԿ ներկայացուցիչներին հանդիմանություններով ու բողոքներով են դիմավորել: Գյուղաբնակները նրանց հետ զրույցում հայտարարել են, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ ԵԱՀԿ դիտարկումներից առաջ ու հետո ինտենսիվացնում է հայկական դիրքերի ու գյուղերի ուղղությամբ կրակահերթերը: Նույն բանը տեղի է ունեցել նաև երեկ գիշերը:

Նույն շարքից