ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարածաշրջան այցելության շրջանակներում, չեն նախատեսում այցելություն Լեռնային Ղարաբաղ:
Առկա տեղեկատվությամբ՝ Ստեփանակերտ այցը չի կայանա տեխնիկական պատճառներով: Միաժամանակ, աղբյուրը նշեց, որ համանախագահները բազմիցս կողմ են արտահայտվել բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 3-ին Բաքվում տեղի կունենա համանախագահների բանակցությունները Ադրբեջանի ղեկավարների հետ:
Նրանք Երեւանում կլինեն փետրվարի 5-ին:
Ենթադրվում է, որ այցի ընթացքում կքննարկվի կողմերի միջեւ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը:
Սկզբնաղբյուրը՝ news.am