ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Ղարաբաղյան հակամարտությունը մարդասիրական հետեւանքներ ունի: Չնայած այն սառեցվախ հակամարտություն են կոչում, իրականում այդպես չէ: Շփման գծում ամեն օր մարդկային կորուստներ են լինում»,- ասել է դեսպանը:
Ռոբերտ Սեկուտան նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշտապես կապի մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
«Նրանք նաեւ փորձելու են նախագահների հանդիպում կազմակերպել: Հիմնական նպատակն է, որպեսզի կողմերը բանակցությունների սեղանի շուրջ նստեն եւ առաջընթաց արձանագրեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ասել է դիվանագետը: