ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիեն խորհրդակցություններ է անցկացնում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ եմ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեին ողջունել Պետքարտուղարությունում, որտեղ նա խորհրդակցություններ է անցկացնում ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:
Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել էին Վարշավայում և քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: