Քաղաքական Ռազմական 

ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 22-ին դիտարկում կանցկացնի շփման գծում

Ադրբեջանական oxu.az-ը հայտնում է, որ ԵԱՀԿ դիտորդները պատրաստվում են սեպտեմբերի 22-ին հակամարտ զորքերի շփման գծում դիտարկում անցկացնել:

Դիտարկումը հայկական կողմից կանցկացնեն ԵԱՀԿ գլխավոր նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիեր Սվեդբերգը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտ կանցկացնեն ԵԱՀԿ գլխավոր նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլլերը:

Նույն շարքից